botox cosmetic

BOTOX կոսմետիկ ներարկման միավիրների նյութերը նույնը չեն կամ համեմատելի չեն այլ որևէ բոթիլինիումային տոքսինի նյութի հետ: Ճակատի հորիզոնական գծերի կամ հոնքերի միջև ուղղահայաց գծերի կամ դրանց երկուսի միաժամանակ բուժման համար BOTOX նյութի ըստ ցուցումների և համապատասխան չափաբաժման կիրառման արդյունքում դեռևս ոչ մի լուրջ տոքսինային արդյունք չի գրանցվել:botox cosmetic and fillers

botox cosmetic in forehead

Զգուշանալ BOTOX կոսմետիկա օգտագործելիս

BOTOX նյութը կարող է սրսկումների հաջորդ ժամերից մինչև շաբաթների ընթացքում մկանների ընդհանուր թուլացման կամ ձգվածության, տեսողության վատացման, գլխապտույտների պատճառ դառնալ: Նման դեպքերում հրաժարվեք մեքենա վարելուց, մեխանիկական սարքավորումներ աշխատացնելուց և այլ վտանգավոր գործողություններից:
Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել խուսափել ծանր և/կամ միջին ալերգիկ ռեակցիաների գրանցումից: Այսպիսի ալերգիկ ռեակցիաները ներառում են քոր, ցան, կարմիր կետեր, ծանր շնչառություն, աստմայի նշաններ, գլխապտույտ և ուշագնացություն: Վերջին չորս նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել:
BOTOX® նյութով ներարկումները Ձեզ համար հակացուցված են հետևյալ դեպքերում.

  • եթե Դուք ալերգիա ունեք BOTOX® նյութի բաղադրիչներից որևէ մեկից ( ուսումնասիրեք տուփի ներդիրը բաղադրիչների ցանկին ծանոթանալու համար);
  • ալերգիկ հակազդում եք ունեցել որևէ այլ բոթիլինիումային տոքսինի ներարկումից, օրինակ Myobloc® (rimabotulinumtoxinB), Dysport® (abobotulinumtoxinA), կամ Xeomin® (incobotulinumtoxinA);
  • ներարկման հատվածում ունեք մաշկային վարակ կամ բորբոքում:

Հնարավորինս մանրամասն տեղեկատվություն տրամադրեք Ձեր բժշկին Ձեր մկանների և նյարդերի վիճակի մասին, մի թաքցրեք այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, կամ Լու Գեհրիկի հիվանդությունը, Լամբերտ- Իտոնի ախտանիշը, քանի որ Դուք կարող եք ենթարկել Ձեզ ներարկումների հետևանքների առաջացման բարձր ռիսկի, ներառյալ՝ կուլ տալու դժվարացում և շնչառության բարդացում BOTOX® նյութի ստանդարտ չափաբաժնի ներարկումից հետո: