Ի՞նչ է իրենից ներկայացնում այտոսկրի ծավալի մեծացումը

Այտոսկրերի ծավալի մեծացումը վիրահատական գործընթացը է, որի նպատակը դեմքի վրա այտերն ավելի արտահայտիչ դարձնելն է։ Այս նպատակով պլաստիկ վիրաբույժը հանարավոր է, որ այտոսկրի վրա կարծր իմպլանտ տեղադրի։ Բացի սա, տարածված են նաև ներարկումներ այցելուի սեփական մարմինց վերցված ճարպով կամ այլ փափուկ հյուսվածքային նյութերով, ինչպիսիք են Ռեսթիլեյնը, հեղուկ իմպլանտները և հիալուրոնիկ նյութերը։

before/after cheek augmentationԱյտոսկրերի ծավալի մեծացումից առաջ և հետո
Ուռուցիկ, ընդգծված այտերը առողջության և գեղեցկության ցուցանիշ են, սակայն ժամանակի ընթացքում դրանք դառնում են պակաս ձիգ և տափակ՝ դեմքին հաղորդելով ներս ընկած տեսք։ Չնայած որոշ մարդիկ ի ծնե օժտված են բարձր այտոսկրերով, դրանք դժվար չէ ստանալ վիրահատական և ոչ վիրահատական միջամտությամբ, որոնք ուղղված են այտոսկրերի ուռուցիկության վերականգնմանը, ծավալ և ընդգծվածություն ստանալուն։ Դեմքի միջնամասում ծավալը վերականգնելու և ձեր երիտասարդության դիմագծերը վերստեղծելու համար Ձեր բժիշկը Ձեզ կառաջարկի դիմային իմպլանտներ, ներարկվող նյութեր և ոսկորի պլաստիկ վիրահատություններ։

Injectable Fillers – Cheek Augmentation

Ներարկվող նյութեր – Այտոսկրերի ծավալի մեծացում

Բարձրակարգ մասնագետները ներարկվող նյութերի նորանոր կիրառություններ են բացահայտում։ « Ծերացման դեմ և մարդու արտաքինը շտկելուն ուղղված կոսմետիկ մոտեցումները փոխվում են։ Մենք հիմա անցնում ենք միայն հակակնճիռային գործընթացներով սահմանափակվելու շեմը, -ասում է Ֆլորիդայի Բոկա Րեյթոն կլինիկայի մաշկաբան Մարթա Րենդոնը՝ հավելելով, որ «երիտասարդ արտաքին տեսքը պահելու համար կարևոր քայլ է տարիների ընթացքում կորցրած ծավալների վերականգնումը։ Ներարկումների ամենատարածված կիրառումներն այժմ տեղի են ունենանում հենց ծավալի վերականգնման այտերի, շուրթերի,աչքերի տակերի հատվածում, ձեռքերի և ականջների բլթակների, և իհարկե ժպիտի գծերը քչացնելու ուղղությամբ»։

Ձեր բժիշկը կարող է վարկենապես բարձրացնել Ձեր այտոսկրերը և վերականգնել կորցված ծավալը՝ կիրառելով ներարկային նյութերի համադրություններ։ Խիտ հիալուրոնիկ թթվի հիման վրա գործող գելերը, ինչպիսին Պերլեյնն է, և ավելի երկար ազդեցություն ունեցող Ռեդիսն ու Սկուլպտրան ուղղակի իդեալական են այտոսկերի վերամոդելավորման և դրանց ծավալ հաղորդելու համար։ Արդյունքը պահպանվում է միջինում վեց ամսից մինչև մեկ տարի, եթե ոչ ավել, երաշխավորում է Ձեզ ընդգծված այտեր, որոնք Ձեզ ավելի երիտասարդ տեսք կհաղորդեն։

Ե՜վ հիալուրոնիկ թթուն, և՜ կոլագենը ակտիվացնող ներարկվող նյութերը հաջողությամբ ընդգծում են այտոսկրերը, հաղորդում են Ձեզ ավելի ընդգծված դիմագծեր, ինչպես և խոստանում են ճարպով ներարկումները, և այս ամենն առանց վիրահատության և առանց «հարատևության» հանգամանքի։ Ներարկումներն արդյունավետ են ատամնաշարի շուրջ այտոսկրերը ընդգծելու համար, չէ՞ որ սա այն հատվածն է, որտեղից սկսում է մաշկի դեմքի ծերացումը։ Այս հատվածում ներարկումներ կատարելիս բարակ մաշկի դյուրագրգիռության պատճառով հետագա հնարավոր ռիսկերից և բարդացումներից խուսափելու համար պետք է շատ զգույշ աշխատել, ասում է Նյու Յորք Սիթիից պլաստիկ վիրաբույժ Էնդրյու Կորնսթեյնը, բգթ,- Ավելի բնական տեսք ստանալոււ համար և որպեսզի խուսափեք ներարկման և կոսմետիկ միջամտեւթյունների հետքերից, ներարկման նյութը պետք է տարածվի նաև այտերի դիմային առջևի հատվածում, որպեսզի միայն կողային ներարկումներից չստանանք աչքերը վեր ձգելու հետևանք»։