Ատամների լազերային սպիտակեցումը ատամները սպիտակեցնելու շատ արդյունավետ միջոց է: Այն ավելի ու ավելի լայն տարածում է գտնում հասարակության լայն շրջանում, այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում են պայծառեցնել իրենց խամրած ժպիտը: Իսկ որքա՞ն արժե ատամների լազերային սպիտակեցումը: Այս հոդվածում կանդրադառնանք ոչ միայն ֆինանսական ծախսերին, այլև պահանջվող ժամանակին, խնամքին, որոնք պետք են Ձեր ակնկալած արդյունքը ստանալու համար:

Գումարային կողմը առաջին բանն է, որ անհանգստացնում է յուրաքանչյուր այցելուի, ով ցականում է կատարել ատամների լազերային սպիտակեցում: Բանն այն է, որ այս ծառայության ծախսը սովորաբար ներառված չէ առողջապահական ապահովագրության փաթեթի մեջ, ուստի արցելուներն իրենք են հոգում այն: Ատամների սպիտակեցման տարբերակները զանազան են՝ ըստ իրենց արդյունավետության և արժեքի: Այց ցուցակում ամեն չափանիշով վերին դիրք են գրավում լազերային մեթոդները: Եվ չնայած ծառայության գինը կախված է Ձեր ատամնաբույժից և ատամների գունազրկման աստիճանից, պատրաստ եղեք, որ այն կարժենա միջինը $1,000:

Ինչ վերաբերում է պահանջվող ժամանակին

Եթե Դուք զբաղված մարդ եք և շատ ազատ ժամանակ չունեք, պահանջվող ժամանակը կարևոր է Ձեզ համար: Հաճախ որոշ մարդիկ հակված են կիսատ թողնել սկսածը, երբ այն շատ ժամանակ է պահանջում: Ի ուրախություն այս մարդկանց` ատամների լազերային սպիտակեցման գործընթացը հեշտությամբ կտեղավորվի անգամ ամենազբաղված մարդու գրաֆիկում, քանի որ ամբողջ գործընթացը Ձեզանից կխլի ընդամենը մոտ մեկ ժամ: Սովորաբար մեկ հաճախումը բավարար է նկատելի արդյունք տեսնելու համար:

Խնամքի ծախսերի մասին

Անհրաժեշտ է աչքաթող չանել ատամների հետագա խնամքը լազերային սպիտակեցման մեթոդը ընտրելու դեպքում: Հարկ է պատշաճ կերպով հոգ տանել բերանի խոռոչի հիգիենայի մասին, որպեսզի պայծառ ժպիտ ունենալու համար Ձեր ներդրումը արդարացված լինի հնարավորինս երկար ժամանակ: Անգամ լազերային սպիտակեցման արդյունքում ձեռք բերված ակնհայտ հաջողությունները կվերանան ժամանակի ընթացքում: Սովորաբար ձեռք բերված արդյունքը պահպանվում է վեց ամսից մինչև մեկ տարի: Սակայն Դուք կարող եք երկարացնել արդյունավետությունը հետևյալ խորհուրդները Ձեր առօրեական կենցաղի մի մասը դարձնելով.

  • Խուսափեք ատամների վրա նստվածք թողող խմիչքներից, ինչպիսիք են սուրճը և թեյը: Բերանի խոռոչի խնամքի վերաբերյալ Կոլգեյթի աղբյուրից կարող եք տեղեկատվություն իմանալ ժպիտը սպիտակ պահող մթերքների մասին:
  • Ատամները լվացեք սպիտակեցնող ատամի մածուկով: Colgate Optic White ատամի մածուկը կօգնի Ձեզ սպիտակ պահել ձեր ատամնաշարը:
  • Սպիտակեցման հիմնական գործընթացից հետո հաջորդ անգամ ատամնաբույժի մոտ հետագա այցելություն նշանակեք վեց ամիս անց:

Ուստի հակիրճ ամփոփելով ատամների լազերային սպիտակեցման համար անհրաժեշտ ծախսերի մասին հարցի պատասխանը` կարող ենք նշել, որ թերևս գումարը ամենամեծ բանն է, որ Ձեզանից կպահանջվի, սակայն Դուք անմիջապես արդյունք կտեսնեք, ընդամենը մեկ այցելությունից հետո: Ժամանակի տնտեսումը պակաս կարևոր հանգամանք չէ: Ինչպես և սպիտակեցման մյուս մեթոդների դեպքում, Դուք կարող է կրճատել և պակաս հաճախակի դարձնել հետագա այցելությունները լավ խնամքի դեպքում, ինչը ենթադրում է նաև սպիտակեցնող ատամի մածուկ: