Աատամնային ռենտգեն, խորհրդատվություն և ախտորոշում՝ բերանի խոռոչի համար նախատեսված տեսախցիկի օգնությամբ

x ray3Ռենտգենները, որոնք հայտնի են նաև ռադիոգրաֆիկ հետազոտություններ անվամբ, հանդիսանում են ատամնային բուժման կարևոր բաղադրիչը: Էությամբ ախտորոշիչ` դրանք կարող են նաև կանխարգելիչ լինել` օգնելով ատամնաբույժին հիվանդի բերանի խոռոչում հնարավոր խնդիրը նկատել մինչև դրա զարգանալը և խնդրահարույց դառնալը: Ռենտգենը էներգիայի տեսակ է, որն անցնում է փափուկ հյուսվածքների միջով և կլանվում է միայն ամուր հյուսվածքների կողմից: Ատամները և ոսկորները շատ խիտ են, ուստի դրանք կլանում են ռենտգենային ճառագայթները, մինչդեռ դրանք հեշտորեն անցնում են լնդերի և այտերի միջով:

Ռենտգեններն ատամնաբուժության մեջ լինում են երկու հիմնական տեսակի` ներքին և արտաքնային: Սրանցից առաջինի կատարվում է բերանի խոռոչի ներսում, իսկ երկրորդը՝ դրանից դուրս` բերանի արտաքին հատվածում:

x ray4Ատամնաբուժության մեջ ավելի տարածված են ներքին ռենտգենները: Դրանք մանրակրկիտ տվյալներ են տալիս ատամների, ոսկորների և պահող հյուսվածքների վիճակի վերաբերյալ: Ռենտգենը ատամնաբույժին հնարավորություն է ընձեռում.

  • Գտնել խոռոչներ
  • Ուսումնասիրել ատամի արմատները
  • Ստուգել ատամի շուրջ ոսկրոտ հատվածի առողջությունը
  • Որոշել, թե արդյոք պորիոդոնթիկ հիվանդությունը բերանի խոռոչի խնամքի հետ կապված խնդիր է
  • Հետևել ատամի հետ տեղի ունեցող փոփոխություններին
  • Հետևել բերանի խոռոչի պատշաճ խնամքին` կանխարգելման միջոցով:

x ray5Ռենտգենը երեխաների համար:

  • Հետևել, թե ինչպես են երեխաների ատամները դուրս գալիս դեպի բերանի խոռոչ
  • Տեսնել դեռևս լնդի ներսում գտնվող ատամների քանակը, չափսը և դիրքը
  • Պարզել, թե արդյոք կան բացակայող կամ հավելյալ ատամներ
  • Հետևել բերանի խոռոչի և ատամերի վերքերին
  • Ստուգել, թե արդյոք առկա է վարակ ատամներում կամ բերանում
  • Նախապատրաստվել բրեկետների կամ այլ օրթոդոնտիկ բուժման համար
  • Գտնել խնդիրներ, որոնք նկատելի չեն անզեն աչքով զննման ժամանակ
  • Ախտորոշել ոսկրային հիվանդություններ
  • Ախտորոշել խոռոչներ իրար հպվող ատամների միջև

IMG_0382-1 Ձեր երեխայի բերանի խոռոչը ռենտգենային ուսումնասիրության ենթարկելու համար հստակ ժամանակացույց գոյություն չունի: Սրա անհրաժեշտությունը կախված է երեխայի աճից և բերանի խոռոչի առողջությունից: Եթե Ձեր երեխան նախկինում ունեցել է շատ խոռոչներ և պլոմբավորում կամ առկա է ատամի խոռոչ զարգացնելու բարձր ռիսկ: Մանկական ատամնաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս երեխայի բերանի խոռոչը ռենտգենային ուսումնաիսրության ենթարկել ամեն վեց ամիսը մեկ: Սա կօգնի նկատել ատամների միջև զարգացող խոռոչները: Ռենտգենի անհրաժեշտությունը նաև կախված է նրանից, թե որքան լավ է Ձեր երեխան խոզանակով և ատամնաթելով մաքրում իր ատամները, ինչպիսի սննդակարգ ունի:

Միգուցե որոշ երեխաներ այդքան հաճախ ռենտգենային հետազոտությունների կարիք չունենան: Բայց հարկ է հիշել, որ իրավիճակը կվատթարանա, եթե ռենտգենային ուսումնասիրությունները ուշացվեն իրենց անհրաժեշտ ժամանակից:

rentgen-anel1Ձեր ատամնաբույժը կարող է դիմել ռենտգենի հետևյալ հինգ տեսակներից մեկին` կախված դրա նպատակից.

Կողային ատամների ռենտգեն (հայտնի նաև որպես խոռոչներ բացահայտելու համար կատարվող ռենտգեն) — Ռենտգենի այս տեսակն օգտագործվում է ատամների միջև այն հատվածները զննելու համար, որոնք ուղղակի կերպով դիտել հնարավոր չէ: Այս կերպ կարելի է տեսնել, թե որտեղից է խոռոչը սկսվում: Ռենտգենի այս տեսակի անհրաժեշտությունն առաջանում է երբ հետևի ատամները հպվում են իրար: Որոշ երեխաների մոտ սա տեղի չի ունենում մինչև առաջին մշտական սեղանատամի դուրս գալը:

x ray1Պերիափիկ ռենտգեններ — Սրանք օգտագործվում են իրար կողքի տեղակայված մեկ, երկու կամ երեք ատամների պսակներն ու արմատները զննելու համար: Այս ռենտգենների վրա կարելի է ուսումնասիրել նաև ատամների հենային ոսկրային կառույցները: Այս ռենտգենների միջոցով բժիշկը կարող է հետևոլ կաթնատամի տակ աճող երեխայի մշտական ատամների զարգացման գործընթացին: Այս կերպ նաև կարելի է ախտորոշել թարախակույտերը և լնդային հիվանդություններ:

Պանորամային` երկայնական ռենտգեններ — Այս ռենտգենների օգնությամբ հնարավոր է մեկ ժապավենի վրա դիտարկել ամբողջ ատամնաշարը: Սրանք նաև ցույց են տալիս վերին և ստորին ծնոտները, temporomandibular ծոծրակային մանդիբուլյարային միացումները և վերևի ատամներից վեր տեղակայված սինուսները: Այս ռենտգենին են դիմում, երբ երեխան վնասել է իր դեմքը, ունի օրթոդոնտիկ խնդիրներ, ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն: Ի տարբերություն ռենտգենի մյուս տեսակների՝ պանորամային ռենտգեն կատարելիս ժապավենը երեխայի բերանում տեղադրելու անհրաժեշտություն չկա: Սա հատկապես հարմարավետ է այն երեխաների համար, ովքեր ունեն փոքր բերան կամ հեշտությամբ են որձկում: Այս ռենտգենի դեպքում ճառագայթը պահվում 12ից 18 վայրկյան, և այցելուն պետք է այդ ողջ ընթացքում անշարժ նստած կամ կանգնած մնա:

x ray2Կծվացքային ռենտգեններ — Սրանք օգտագործվում են վերին կամ ստորին ծնոտի մեծ մասը ժապավենի վրա դիտելու համար: Ռենտգենի այս տեսակին դիմում են, երբ ատամնաբույժը չունի պանորամային ռետգենի հնարավորություն կամ երեխան դժվարանում է կողմնային կամ պերիափիկ ռենտգեն կատարել:

Օրթոդոնտիկ ռենտգեններ (հայտնի նաև սեֆալոմետրիկ կամ կողային ոսկրերի ռենտգեն անվամբ) — Ռենտգենի այս տեսակը ցույց է տալիս գանգի պատկերը կողքից: Այն օգտագործվում է ծնոտի աճը գնահատելու և գանգոսկրի մեջ ոսկորները դիտարկելու համար: Սա օգնում է օրթոդոնտ բժշկին ճիշտ ախտորոշում կատարելու և համապատասխան բուժման պլան մշակելու համար:

Ատամնային ռենտգենները շատ ապահով են և ձեր երեխայի վրա ռադիացիայի նվազագույն ազդեցություն է ունենում: Եթե բժիշկը հետևի անվտանգության բոլոր պայմաններին, այսօրվա ռենտգենային սարքավորումները կանխարգելում են ռադիացիան և թույլ է տալիս ատամնաբույժին հնարավորինս նվազեցնել ռադիացիայի քանակը: Երեխայի մարմնի վրա գոգնոց կամ պաշտպանիչ պատյան է կապվում: Համոզվեք, որ պատյանը փակում է երեխայի վիզը` այդ կերպ պաշտպանելով վահանաձև գեղձը: Պատյանը պետք է նաև պաշտպանի սեռական և վերարտադրողական օրգանները: