Ներաճած սեղանատամների վաղաժամ հայտնաբերում հաջող բուժման գրավականն է:
Որքան բարձր է հիվանդի տարիքը, այնքան քիչ է հավանականությունը, որ ներաճած սեղանատամը ինքնուրույն կկարողանա դուրս գալ լնդի միջից դեպի բերանի խոռոչ, անգամ եթե լնդի վրա կա դրա համար բավարար տեղ: Ատամնաբույժները խորհուրդ են տալիս յոթ տարեկան հասակում երեխայի բերանի խոռոչը ընդհանուր ռենտգենային հետազոտության ենթարկել համոզվելու համար, որ բոլոր հիմնական ատամները դուրս են եկել, և չկան ներաճած ատամներ: Կարևոր է պարզել, թե արդյոք դուրս են եկել բոլոր հիմնական ատամները, կամ միգուցե դուրս են եկել սովորականից ավելի շատ ատամներ և/կամ առկա են խոչընդոտներ դրանց դուրս գալու համար:

Այս ստուգումը սովորաբար կատարվում է ընդհանուր ատամնաբույժի կամ բերանի խոռոչի հիգիենայի մասնագետի կողմից, ով Ձեզ կուղղորդի օրթոդոնտ բժշկի մոտ, եթե հարկ լինի: Հնարավոր է, որ անհևաժեշտություն առաջանա բրեկետների տեղադրման միջոցով տարածքներ բացել ատամների դուրս գալու համար: Հնարավոր են նաև դեպքեր, երբ պետք է վիրահատական միջամտությամբ հեռացնել բնականորեն չընկած մանկական կաթնատամները, որպեսզի դրա փոխարեն դուրս գա հիմնական ատամը:

Եթե մինչև 11-12 տարեկանը ատամի դուրս գալու համար ուղին բացված է, ապա հավանականությունը մեծ է, որ ներաճած սեղանատամը դուրս կգա բնական ուժերով: Բայց եթե թույլ է տրվում, որ ներաճումը խորանա(13-14 տարեկանում), ներաճած ատամը ինքնուրույն դուրս չի անգամ խոչընդոտի բացակայության պարագայում: Եթե այցելուն շատ մեծ (40-ից ավել), շանսերն ավելի մեծ են, որ ատամը կձուլվի իր դիրքում: Այս պարագայում անգամ օրթոդոնտ բժշկի ջանքերի արդյունքում ատամը դուրս չի գա: Ցավոք, միակ տարբերակը այն վիրահատական միջամտությամբ հեռացնելն է և դրա փոխարեն արհեստական ատամի իմպլանտով կամուրջ կամ պսակ տեղադրելու մասին մտորելը:

Ի՞նչ կպատահի, եթե սեղանատամը դուրս չգա դրա համար ազատ տարածք լինելու դեպքում
Եթե սեղանատամը բնական եղանակով դուրս չի գալիս իր համապատասխան հատվածում, օրթոդոնտ բժիշկը և ատամնաբույժը միացնում են ջանքերը այն դուրս բերելու համար: Իհարկե, յուրաքանչյուր դեպք պետք է գնահատել անհատական տվյալների քննությամբ, բայց բուժումը սովորաբար ներառում է և ՛ օրթոդոնտի, և՛ ատամնաբույժ-վիրաբույժի համատեղ աշխատանքը: Ամենատարածված մեթոդը ենթադրում է օրթոդոնտի կողմից ատամի, կամ գոնե դրա վերին կամարի վրա բրեկետի տեղադրումը: Այս կերպ հնարավոր կլինի հեռացնել ատամները և տեղ բացել ներաճած ատամը դուրս հանելու համար: Եթե կաթնային ատամը դեռևս չի ընկել, այն սովորաբար թողվում է իր տեղում մինչև մշտական սեղանատամի հասունանալը: Երբ կա տարածք, օրթոդոնտը կուղղորդի Ձեզ վիրահատող ատամնաբույժի մոտ ներաճած ատամը բացհայտելու և դրա վրա բրեկետ տեղադրելու համար:
Վիրահատական փոքրիկ պրոցեդուրայի ընթացքում ներաճած ատամի վրայի լինդը բարձրացվում է և բացահայտվում է դրա տակ թաքնված ատամը: Եթե առկա է կաթնատամ, այն նույնպես անմիջաես կհեռացվի: Երբ ներաճած ատամը արդեն երևում է, վիրահատող ատամնաբույժը դրա վրա բրեկետ կտեղադրի: Բրեկետն իր վրա կունենա նաև փոքրիկ ոսկեգույն շղթա, որը ժամանակավորապես կմիացվի օրթոդոնտիկ կամարի վրա: Երբեմն նմանատիպ դեպքերում ատամը բաց է թողնվում: Իսկ երբեմն էլ լինդը հետ է գնում և միայն շղթան է երևում լնդի վրայից դուրս եկող անցքով:

Վերջին ուսումնասիրությունները բացահայտել են, որ ներաճած սեղանատամների վաղ բացահայտման (և ոչ միայն իմաստության ատամի պարագայում), բուժումը պետք է սկսել վաղ տարիքում: Հենց որ ընդհանուր ատամնաբույժը կամ բերանի հիգիենայի մասնագետը նկատում են ատամի` դուրս գալու խնդիրը, հիվանդը պետք է այցելի օրթոդոնտի`իրավիճակի գնահատման համար: Որոշ դեպքերում հիվանդին խորհուրդ կտրվի վիրաբույժին այցելել բրեկետները տեղարդելուց առաջ: Նա կհեռացնի մնացած մանկական կաթնատամներ, կվերացնի նոր ատամի դուրս գալու համար որևէ խոչընդոտ: Եվ վերջապես, հնարավոր է, որ պարզապես հարկ լինի կտրվածք կատարել և բացել ներաճած սեղանատամը` առանց որևէ շղթայի տեղադրման: Սա իրականում ավելի դյուրին վիրահատություն է, քան ներաճած ատամի վրա շղթայով բրեկետ տեղադրելըՍա կնպաստի նրան, որ ատամը ամբողջական ներաճումից առաջ գոնե փոքր չափով դուրս գա: Եվ այս սեղանատամն արդեն բավականաչաթ դուրս եկած կլինի մինչև հիվանդի` բրեկետ կրելու համար բավականաչափ հասուն դառնալը: Վերջին հաշվով, սա ավելի շատ ժամանակ է տնտեսում հիվանդի համար և կարճացնում է բրեկետ կրելու ժամանակահատվածը (ինչը միշտ ուրախացնում է բրեկետ կրող այցելուներին):
Ի՞նչ սպասել ներաճած ատամը բացահայտելու և բրեկետ ամրացնելու վիրահատության ժամանակ

Սա շատ ուղղորդված գործընթաց է, որը անցկացվում է ատամնաբույժի գրասենյակում: Այն կարելի է անցկացնել տեղային կամ ընդհանուր ցավազրկման պայմաններում` կախված հիվանդի/նրա ծնողի նախընտրությունից: