Բերանի խոռոչի հիվանդությունների բուժում

Բերանի խոռոչի մի քանի հիվանդություն գոյություն ունի, որոնք առաջանում են վատ հիգիենայի պատճառով։ Մեր կլինիկայում դրանց բուժումն իրականացվում է երկու եղանակով՝Ա) վիրահատական
Բ) ոչ վիրահատական (Գինգիվեկտոմիա և Գինգվինոպլաստիկա)
Բուժման ոչ վիրահատական մեթոդը ներառում է ատամի մաքրում, բերանի խոռոչի լվացում հակասեպտիկների միջոցով և հակաբակտերիալ, հակամիկրոբային, բորբոքման դեմ և հակասնկային նյութերով մերսում տասն օրվա ընթացքում:

Վիրահատական բուժումն ընթանում է երկու փուլով:
Ատամնաբուժության մեջ նոր եղանակ է լազերի օգնությամբ լնդի վնասված հատվածի հեռացումը: Այս մեթոդի կիրառման ժամանակ հիվանդի մոտ չի նկատվում արյունահոսություն, վիրահատական ցավը նվազեցվում է մոտ քսան անգամ, արագանում է լնդի վերականգնման գործընթացը և ինքնին վիրահատական գործընթացը շատ կարճ է տևում:
Վիրահատության մեկ այլ տսակ նույնպես կատարվում է լազերի օգնությամբ, բայց այն ավելի երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար:

Լնդերի հիվանդությունների բուժում
Լնդերի հիվանդությունների բուժման լավագույն եղանակը բերանի խոռոչում պատշաճ հիգիենա ապահովելն է, չնայած երբեմն անհրաժեշտություն է լինում այն համալրել հավելյան ատամնային և բժշկական բուժումներով:

Բերանի Խոռոչի հիգիենա
Բերանի լավ հիգիենան ներառում է.
-քնելուց առաջ վերջին բանը, որ պետք է անեք, ձեր ատամները խոզանակով մոտ երկու րոպե շարունակ մաքրելն է – կապ չունի, թե դուք էլեկտրական թե սովորական ատամի խոզանակ եք օգտագործում, սակայն որոշ մարդկանց պնդման համաձայն, առաջիններն ավելի դյուրին են ատամները մանրամասն մաքրելու համար բավականաչափ ֆտոր (բնական հանքանյութ, որը օգնում է ձեր ատամները պաշտպանել խոռոչներից) պարունակող ատամի մածուկով
-պարբերաբար ատամնային թելով ատամները մաքրելը, իդեալական տարբերակում` ամեն օր, ատամները խոզանակով մաքրեուց առաջ

Չծխելը
Պարբերաբար այցելեք ձեր ատամնաբույժին, առնվազն` մեկ կամ երկու տարին մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ: Ձեր ատամները մաքուր պահելու վերաբերյալ ավելի շատ խորհուրդներ կարող եք գտնել մեր ուղեցույցում:

Ողողումներ
Օգտակար են դեղատներում հեշտությամբ ձեռք բերվող քլորեքսիդին կամ հեքիտիդին պարունակող ողողումները: Այնուամենայնիվ, մասնագետները դեռ շարունակում են բանավիճել այն հարցի շուրջ, թե արդյոք առողջ ատամներով մարդկանց համար օգտակար են ողողումները:
Ձեր ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ ողողումների միջոցով կանխարգելել կամ թեթևացնել ատամնափառը ( երբ բակտերիաները հավաքվում են և կպչուն նյութի տեսքով մնում ատամների վրա): Ձեր բժիշկը Ձեզ կօգնի ողողման հեղուկի ընտրության և դրա ճիշտ կիրառման հարցում:
Քլորեքսիդինի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել ատամների գույնի շագանակագույն դառնալուն: Լավ ողողեք ձեր բերանի խոռոչը ձեր ատամները լվանալու և քլորեդեքսին օգտագործելու գործընթացների միջև, քանի որ ատամի մածուկի մեջ պարունակվող որոշակի նյութեր կարող են խոչընդոտել ողողման հեղուկի արդյունավետությանը:

Ատամնային բուժումներ
Ստորև ներկայացված ատամնաբուժական գործընթացները կարող են նաև նշանակվել լնդային հիվանդությունների դեպքում:

Ատամների մաքրում և փոլիշ
Ձեր ատամնաշարի վրա առաջացող ատամնափառը կամ ատամնաքարերը (կոշտացած ատամնափառը) վերացնելու համար Ձեր ատամնաբույժը կարող է Ձեզ առաջարկել մաքրել և փոլիշ անել Ձեր ատամները: Սա «մասնագիտական մաքրում» է, որը կատարվում է Ձեր ատամնային հիգիենայի բժշկի կողմից:
Ձեր բժիշկը կհեռացնի ատամնափառը և քարերը Ձեր ատամներից հատուկ գործիքների օգնությամբ, այնուհետև կանցկացնի ատամների փոլիշ` հետքերը մաքրելու համար: Եթե կուտակվել են մեծ քանակությամբ ատամնաքարեր, ապա միգուցե գործընթացը մեկից ավելի հաճախումներով կատարելու անհրաժեշտություն լինի:
Ատամների մասնագիտական մաքրման և փոլիշի գինը կարող է տատանվել` կախված անհրաժեշտ աշխատանքի ծավալից, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ճշտել գինը Ձեր մասնագետի մոտ:

Lorem gravida sapien

Lorem gravida sapien

Lorem gravida sapien

Lorem gravida sapien