Ոչ վիրահատական ռինոպլաստիկա (Քթի ուղղում)

Հայտնի «հինգ րոպե տևողությամբ քթի վիրահատությունը` անցավ և անվտանգ»: Այս ոչ վիրահատական մեթոդի օգնությամբ հնարավորություն ենք ստանում տեղային անզգայացման պայմաններում շտկել քթի վրայի անհարթությունները, թեքությունը և փոսիկները: Մենք հիմնականում օգտագործում ենք ներծծվող նյութեր, որոնց հեշտ է ձև տալը: Այս կերպ հնարավոր է ներարկումից հետո լավագույնս մոդելավորել քիթը: Գործընթացից հետո քիչ քանակությամբ այտուցվածությունն ու կարմրությունը անցնում են մոտ երկու օր անց:

Քթի ոչ վիրահատական շտկման առավելությունները

Քթի ոչ վիրահատական շտկման հիմնական առավելությունը անմիջապես և առանց հետվիրահատական անհարմարությունների արդյունքի առկայությունն է: Նախնական կոնսուլտացիան թույլ է տալիս բժշկին որոշելու, թե որքանով է Ձեր քիթը համապատասխանում այս միջամտության համար: Մենք կարող ենք լավ արդյունքի հասնել փոքրիկ ուռածությունների և մակերեսային անհարթությունների պարագայում, ինչպես նաև քթի ծայրի բարձրացման և իջեցման դեպքում: Ցանկալի արդյունքի հասնելու համար օգնության են հասնում լուսանկարային փաստաթղթերը և ցանկալի ձևի մոդելավորումը:

  • Ոչ մի ընդհանուր անզգայացում
  • Նկատելի արդյունք արդեն երկու օր անց
  • Ոչ մի վիրահատական ռիսկ
  • Նվազագույն ազդեցությամբ գործընթաց
  • Հիվանդի վրա նվազագույն վիրահատական հետքեր

Թուրքական եղանակ

Որպես այլընտրանք` մենք առաջարկում ենք առաջին անգամ 2000 թ. Թուրք պլաստիկ վիրաբույժ Էրոլի կողմից առաջարկված եղանակը, որն անվանվում է «քթի պլաստիկայի Թուրքական եղանակ». Այն ենթադրում է տեղային անզգայացման պայմաններում քթի պատի մեջ ցելյուլոզի շերտով պատված պատվաստված և փշրված կռճիկի տեղաադրում: Այս նյութը հեշտությամբ է ձև ստանում և հիանալի կերպով ինտեգրվում է քթի պրոֆիլի հետ: Այս մեթոդը լայնորեն կիրառվում է քթին բարձրություն հաղորդելու համար:
Այս մեթոդի հիման վրա մենք առաջարկել ենք մի եղանակ, որը ենթադրում է պատվատված կռճիկի` փշրված կամ շերտավոր տեղադրում` պլազմայով հարստացված թրոմբոցիտների օգնությամբ: Երկու հյուսվածքային միավորներն էլ բնականորեն արտադրվում են Ձեր մարմնում, ինչը բացառում է անհամատեղելիության վերաբերյալ ցանկացած անհանգստություն: Այս գործընթացի հետ կապված միակ մտահոգությունը աճի ցուցիչի ակտիվացումն է , ինչը թույլ կտա պահպանել կռճիկի սերտաճումը և նպաստել կոլագենի արտադրությանը, որպեսզի վերին շերտը փափկի և ամրացնի իմպլանտավորման հատվածը, ինչը թույլ կտա երկար պահել ստացված արդյունքը:

1426256_1012130718829089_2400209299702247394_n
Siranushi quyr
Siranush new
nose3

nose1