
PEDIATRIC DENTISTRY
Մանկական ատամնաբույժներն իրենց աշխատանքը նվիրում են մանուկներից մինչև անցումային տարիքի երեխաների բերանի խոռոչի առողջությանը: Նրանք ունեն երեխայի մանկության տարբեր փուլերում իր ատամների, լնդերի և ընդհանուր բերանի խոռոչի մասին հոգ տանելու համար անհրաժեշտ փորձ և որակավորումներ:
Երեխաների մոտ առաջին` մանկական ատամները դուրս են գալիս կյանքի առաջին վեց ամսվա ընթացքում: Մինչև վեց-յոթ տարեկան դառնալը նրանք սկսում են սկսել կորցնել առաջին կաթնատամները, որոնք հետագայում փոխարինվում են հիմնական ատամներով: Առանց համապատասխան խնամքի երեխայի մոտ հնարավոր են ատամների փչացում և հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել ամբողջ կյանքի ընթացքում առկա ցավերի և բարդացումների: Մեր օրերում ատամնային խոռոչի խնդիրը երեխաների մոտ հինգ անգամ ավելի տարածված է, քան ասթման, և յոթն անգամ ավելի հաճախակի է պատահում, քան բարեջերմը:
Ի՞նչ վերապատրաստում են անցնում մանկական ատամնաբույժները
Մանկական ատամնաբույժներն ավարտել են առնվազն.
- Ատամնաբուժական ֆակուլտետում չորս տարվա ուսումնառություն
- Հավելյալ երկու տարվա որակավորում օրդինատուրայում մանուկների, երեխաների, դեռահասների և հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելիս
Ի՞նչ տեսակի բուժում են առաջարկում մանկական ատամնաբույժները
Մանկական ատամնաբույժները ապահովում են բերանի խոռոչի համապարփակ խնամք, որը ներառում է հեևտյալը.
- Մանուկների բերանի խոռոչի առողջության ստուգում, ինչը ներառում է ռիսկերի գնահատում մոր և երեխայի մոտ:
- Բերանի պոռոչի կանխարգելիչ խնամք, ներառյալ մաքրումը և ֆտորային բուժումները, սննդակարգի վերաբերյալ խորհուրդները:
- Վատ սովորույթների վերաբերյալ խորհրդատվություն , թուլացող ատամների և սխալ կծվացքի վաղաժամ ախտորոշում և շտկում, ատամների խոռոչների և այլ խնդիրների վերացում:
- Շաքարախտի, սրտի արատների, ասթմայի, բարեջերմի և այլ հիվանդությունների հետ կապված ատամնային խնդիրների ախտորոշում
- Լնդերի հիվանդությունների և խնդիրների , օրինակ` խոցերի, մանակական պերիօդոնթիկ հիվանդությունների վերահսկում: Ատամնային վնասվածքների բուժում, օրինակ` կոտրված, տեղաշարժված կամ դուրս եկած ատամների պարագայում:
Where Can I Find A Pediatric Dentist?
Pediatric dentists practice in a variety of locations including private practices, dental schools, and medical centers. Your pediatrician can help you find a pediatric dentist near your home.
Pediatric Dentists — The Best Care For Children
Երեխաները ընդամենը փոքրիկ մեծահասակներ չեն: Նրանք միշտ ունակ են համբերատար և աջակից վերաբերմունք դրսևորել ատամնային խորհրդատվության ժամանակ: Մանկական ատամնաբույժները գիտեն, թե ինչպես է պետք հետազոտել և բուժել երեխաներին, և դա անում են այն եղանակներով, որոնք համապատասխանում են երեխաներին: Բացի այդ, մանակական ատամնաբույժների աշխատասենյակները համալրված են հատուկ սարքավորումներով, որոնք պատրաստված են հաշվի առնելով երեխաների կարիքները և նախասիրությունները:
Մանկական ատամնաբույժն առաջարկում է բուժման տարբեր տեսակներ , ինչպես նաև համապատասխան խորհուրդներ է տալիս Ձեր երեխայի ատամների, լնդերի, բերանի մասին ճիշտ հոգ տանելու համար: Եթե Ձեր մանկաբույժը խորհուրդ է տալիս երեխային տանել ատամնաբուժական ստուգման, վստահ եղեք, որ Ձեր երեխայի մասին պատշաճ կերպով հոգ կտանի մանկական ատամնաբույժը:
Բերանի խոռոչի հիգիենան բերանն ու ատամները մաքուր պահելու և դրա շնորհիվ ատամնային խնդիրները, դրանցից ամենատարածվածները՝ ատամի խոռոչը, լնդերի բորբոքումը՝ գանգիվիտը, պերիոդոնտոզի հիվանդությունները և բերանի հոտը կանխարգելելու եղանակ է: Կան նաև բերանի խոռոչի պաթոլոգիկ դեպքեր, որոնց դեպքում բերանի խոռոչի լավ հիգիենան անհրաժեշտ է բուժումների իրականացման և հյուսվածքների վերականգնման համար:
Բերանի լավ հիգիենան առողջ տեսք և հոտ ունեցող բերանի խոռոչի երաշխիքն է: Սա նշանակում է, որ Ձեր ատամները մաքուր են և զերծ կոտրվածքներից, լնդերը վարդագույն են և խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս չեն ցավում կամ արնահոսում:




