periodontitisՊերիօդոնտիտի բուժումը մեր կլինիկայում իրականացվում է երկու եղանակով.

Ա) Ոչ վիրահատական
Բ) Վիրահատական (լազերային և ոչ լազերային):

Պերիօդոնտիտի բուժման նպատակը ատամի շուրջ տեղակայված հատվածները մանրամասն մաքրելը և շրջակա ոսկորները վնասվելուց կանխարգելելն է: Այս գործընթացը կարող է անցկացնել պերիօդոնթիստը,ատամնաբույժը, կամ բերանի խոռոչի հիգիենայի մասնագետը: Ձեր հաջողակ բուժման հնարավորությունները մեծանում են, երբ Դուք ապահովում եք բերանի խոռոչի առօրյա բարձր հիգիենա:
Ոչ վիրահատական բուժումներ.

  • Եթե պորիօդոնթիստը ոչ այնքան խորացված է, ապա բուժումը կարող է ներառել պակաս ընդհանրական գործընթացներ, ներառյալ.
    • Մաքրում:. Այս գքործընթացը հեռացնում է ատամնափառը և բակտերիաները Ձեր ատամների վրայից և լնդերի տակից: Սա արվում է գործիքների միջոցով կամ ուլտրաձայնային սարքավորումներով:
    • Արմատի տաշում:. Արմատի տաշումը հարթեցնում է արմատի մակերևույթը` կանխարգելելով ատամնաքարերի կամ բակտերիալ էնդոտոքսինների հետագա գոյացումը:
    • Հակաբիոտիկներ:. Ձեր պերիօդոնթիստ բժիշկը կարող է Ձեզ նշանակել տեղային կամ բերանի խոռոչի համար նախատեսված հակաբիոտիկների ընդունում բակտերիաների վարակից խուսափելու համար: տեղային հակաբիոտիկները կարղ են լինել հակաբիոտիկային բերանի ողողման հեղուկների տեսքով կամ ատամների և լնդերի միջև հակաբիոտիկ կազմով հատուկ գելի տեղադրում խորը մաքրումից հետո:
      Այնուամենայնիվ, բերանի խոռոչի հակաբիոտիկներն անհրաժեշտ են վարակակիր բակտերիաներից ամբողջությամբ ազատվելու համար:
  • Վիրահատական բուժումներ.
    • Վիրահատական բուժումն անցկացվում է երկու եղանակով` լազերով և առանց դրա:
    • Լնդի վնաստված հատվածի հեռացումը կարելի է կատարել լազերի օգնությամբ: Սա բժշկության մեջ նոր մեթոդ է: Այս դեպքում հիվանդի մոտ չի նկատվի արյունահոսություն, հետվիրահատական ցավերը կթեթևանան մինչև քսան անգամ, լնդի վերականգնման գործընթացը կարագանա և ինքը՝ վիրահատությունը ավելի կարճ կընթանա:

periodontitis3Վիրահատության մյուս տեսակն իրականացվում է առանց լազերի և վերականգնողական գործընթացը ավելի ժամանակատար է, սակայն սա նույնպես շատ հաջող է անցնում:

periodontitis4Եթե Ձեզ մոտ պերիօդոնտիտի խորը փուլն է, ապա հնարավոր է, որ Ձեր լնդերը չենթարկվեն բուժման ոչ վիրահատական մեթոդին: Այս դեպքում բուժումը կպահանջի ատամնաբուժական վիրահատություն, ինչպես օրինակ.
Ճոճվող ատամի շուրջ վիրահատություն (ատամի շուրջ տարածքի փոքրացման վիրահատություն): Այս գործընթացի ժամանակ Ձեր ատամնաբույժը փոքրիկ կտրվածքներ է կատարում Ձեր լնդի մեջ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել լնդի հյուսվածքները` հնարավոր դարձնելով արմատի ավելի արդյունավետ մաքրում և արմատի տաշումը: Քանի որ պերիօոդոնտիտի արդյունքում ոսկորի կորուստը հաճախ անխուսափելի է, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի մինչև լնդի հյուսվածքները հետ տեղադրելը և կար դնելը աշխատել տակի ոսկորի շրջագծի վրա: Ձեր վերքի լավացումից հետո ավելի դյուրին է դառնում այս հատվածները մաքրելը և առողջ լնդեր ունենալը:
11011838_688181317958476_4039035926493234006_n

  • Փափուկ հյուսվածքների պատվաստում: Երբ պերիօդոնտիկ հիվանդության պատճառով Դուք կորցնում եք լնդի հյուսվածքների մի հատված, Ձեր լնդերի գիծը հետ է քաշվում: Հնարավոր է, որ կորցրած լնդերի մի մասը վերականգնելու անհրաժետշություն առաջանա: Այս դեպքում հաճախ բերանի խոռոչի վերին հատվածից` քիմքից կամ այլ աղբյուրից վերցվում է մի փոքր հատված և տեղադրվում վնասված հատվածում: Այս գործընթացի արդյունքում հնարավոր է կանխել լնդերի հետագա իջեցումը, ծածկել խոցելի արմատները և Ձեր ատամնաշարին հաղորդել ավելի գեղեցիկ տեսք:
  • Ոսկորի պլաստիկ վիրահատություն / պատվաստում: Այս մեթոդին դիմում ենք, երբ պերիօոդոնտիտը քայքայել է ատամի արմատի շուրջ Ձեր ոսկորը: Պատվաստանյութը կարող է կազմված լինել Ձեր իսկ ոսկորից կամ դոնորից կամ լինել սինթետիկ ծագման: Ոսկորի պլաստիկ վիրահատությունը թույլ է տալիս փրկել Ձեր ատամը կորստից` ամրացնելով այն իր տեղում: Այն նաև ծառայում է հենք բնական ոսկորի աճելու համար:
  • Հյուսվածքի վերականգնում: Սա թույլ է տալիս նորից աճեցնել բակտերիայի կողմից քայքայված ոսկորը: Մեկանգամյա գործընթացով Ձեր ատամնաբույժը Ձեր՝ գոյություն ունեցող ոսկորի և ատամի միջև տեղադրում է հատուկ բիոհմատեղելի նյութ: Այս նյութը կանխարգելում է բուժվող գոտի անցանկալի նյութերի թափանցումը` հնարավորություն ընձեռելով ոսկորին վերականգնվել:
  • Էմալից մատրիցայի ածանցյալ կիրառում: Մեկ այլ մեթոդ ենթադրում է քայքայվող ատամի արմատի վրա հատուկ գել կիրառելու եղանակը: Վերջինս պարունակում է աճող ատամի էմալի մեջ բնականորեն գույություն ունեցող սպիտակուց և նպաստում է առողջ ոսկորի և հյուսվածքների աճին: