DentalintraoralԱտամնային պրոթեզավորումը ներբերանային պրոթեզի տեսակ է, որն օգտագործվում է ատամնային թերացումների վերացման համար, ինչպիսիք են բացակայող ատամները, ատամների մասերը, կզակի և քիմքի բացակայող հատվածներ։ Օրթոպեդիան ատամնաբուժական մասնագիտացում է, որը կենտրոնացած է ատամնային պրոթեզների վրա։ Նմանատիպ պրոթեզներ օգտագործվում են ծամելու գործընթացը շտկելու, արտաքին տեսքը բարելավելու և խոսքը շտկելու համար։ Ատամնային պրոթեզը կարող է ապրացվել ատամներին կամ ատամնային իմպլանտներին կպցնելու, վակուումային կամ հարևան մկանների կողմից պարզապես պահման եղանակներով։ Պրոթեզների մյուս տեսակների նման այն կարող է ամրացվել ինչպես անշարժ, այնպես էլ շարժական տարբերակներով. սրանցից յուրաքանչյուրը իրականացվում է տարբեր եղանակներով։ Անշարժ ներդրվող ատամնային պրոթեզները ապրացվում են ատամնայի սոսնձի կամ պտտակների միջոցով ատամին կամ ատամնային իմպլանտին կպցնելու մեթոդով։ Շարժական պրոթեզները կարող են շփման հատված ունենալ զուգահեռ կոշտ մակերևույթների հետ և ունենալ հարևան ատամների կամ ատամնայի իմպլանտների հետ կտրվածքների, լորձային արտադրության վակոււմի( ատամնային սոսնձի կիրառմամբ կամ առանց դրա) ի միջոցով , և կամ մկանների լարման և ծնոտի անատոմիական եզրագծերի ՝ տեղում պասիվորեն պահելու հաշվին։
Ատամնային պրոթեզների տեսակն են.

  • լրիվ ատամնաշարային պրոթեզ
  • մասնակի ատամնաշարային պրոթեզ
  • քիմքային խցիկ
  • օրթոդոնտիկ միջոցներ
  • ատամնային իմպլանտներ
  • ատամնայի պսակներ
  • ատամնային կամուրջներ

 

1549_1015704585138369_6274980196262407405_n

33874_8

486911_1012544112121083_2463381781555714145_n

1913896_1013084128733748_3971596786446562440_n

10334303_1012244615484366_6027486123730977854_n

12345617_999463133429181_1017504071857440046_n

12540828_1015712618470899_4605544602959276855_n

Abraham

Astghik

harutyun5

julietta4

Lusine

prostodontis1

susanna5