Ատամնաբուժական գործիքների ախտահանումը և մանրէազերծումը կենսական նշանակություն ունեն հիվանդի առողջության համար: Ըստ հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների` ատամնաբուժական գործիքները բաժանվում են երեք խմբի` կախված վարակներ փոխանցելու ռիսկի հավանականությունից: Դրանք են ծայրաստիճան վտանգավոր, միջին վտանգավոր, և անվտանգ` հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.

1) Ծայրաստիճան վտանգավոր խմբում են դասվում այն գործիքները, որոնք օգտագործվում են հյուսվածքների կամ ոսկրի մեջ ներթափանցելու համար, կամ արյան անոթների կամ այլ, սովորաբար ստերիլ հյուսվածքի հետ գործ ունենալու համար: Դրանք պետք է ախտահանվեն յուրաքանչյուր օգտագործումից հետո: Դրա համար գործիքները պահում են գոլորշով ճնշման տակ, չոր տաքության, կամ չոր քիմիական գոլորշու տակ: Այս դասի գործիքների մեջ են դասվում պինցետները, դանակները, ոսկորը տաշոկ գործիքները, ատամը մաքրող գործիքները և վիրահատական դրելները:

2) Միջին աստիճանի վտանգավոր գործիքները նրանք են, որոնք չեն ներթափանցում անմիջապես փափուկ հյուսվածքների կամ ոսկրի մեջ, սակայն հպվում են լորձային մեմբրաններին և մաշկին. այսպիսի գործիքներ են հայելիները, բազմակի օգտագործման տարաները և խառնիչները: Այս առարկաները նույնպես պետք է մանրէազերծել յուրաքանչյուր օգտագործումից հետո: Սակայն, քանի որ որոշ դեպքերում դա հնարավոր չէ, անհրաժետ է աահովել գոնե բարձր մակարդակի ախտահանում:

Բարձր մակարդակի ախտահանող նյութերը գրանցված են ՀՀ Բնապահպանական ծառայությունում որպես “ախտահանողներ” և պետք է կրեն համապատասխան պիտակ:
Ոչ վտանգավոր են այն գործիքները, որոնք հպվում են միայն չվնասված մաշկին, ինչպես օրինակ ռենտգենային սարքի գլխիկի արտաքին շերտը, արյան ճնշման չափման ձեռքի դաստակի մանժետները և զարկերակային օքսիմետրերը: Այս սարքերը համեմատաբար պակաս վտանգավոր են` վարակ փոխանցելու տեսանկյունից, ուստի կարող են նորից կիրառվել տարբեր այցելուների համար միջին կամ թույլ ուժգնության ախտահանումից հետո: Միջին ուժգնության ախտահանիչը Բնապահպանության գործակալության կողմից գրանցված է որպես «հիվանդանոցային ախտահանիչ» և պետք է պիտակվի որպես «պալարախտի բակտերիաները սպանող» (օրինակ՝ քլոր պարունակող բաղադրիչներ): Ցածր ուժգնության ախտահանիչը Բնապահպանության գործակալության կողմից գրանցված է որպես «հիվանդանոցային ախտահանիչ» և պետք է պիտակվի որպես «պալարախտի բակտերիաները սպանող»: Պալարախտի պիտակը ծառայում է որպես ելակետ մանրէների վտանգավորությունը սահմանելու համար:Այն մանրէասպան նյութերը, որոնք պիտակված են «հիվանդանոցային ախտահանիչ» առանց պալարախտի հատկանիշների թեստն անցնում են և գործում են երեք ներկայացուցչական միկրոօրգանիզմների դեմ` Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, և Salmonella choleraesuis:

Գործիքների ախտահանում

Խիստ վտանգավոր և միջին վտանգավոր ատամնաբուժային գործիքները, որոնք ջերմակայուն են պետք է մանէազատվեն յուրաքանչյուր օգտագործումից հետո ճնշման տակ գոլորշով, չոր ջերմությամբ կամ քիմիական գոլորշով: Մանրէազատումից առաջ գործիքները պետք է մաքրվեն այնպես, որ դրանց վրա չմնա ոչ մի մասունք: էնզիմային և ոչ էնզիմային հեղուկները հեշտացնում են գործիքների մաքրումը: Ախտոտված գործիքներին դիմչելիս պետք է գրել խիտ նյութից ձեռնոցներ: Գործիքները պետք է ջրի կամ ախտահանիչ նյութի մեջ ընկղմվեն օգտագործումից հետո հնարավորիս կարճ ժամանակում, որպես մնացորդները չչորանան դրանց վրա: Ախտոտված գործիքների հետ անմիջական շփումը նվազեցնելու համար առաջարկում ենք օգտագործել գործիքների բռնակներ և մեխանիկական մաքրում (օրինակ` ուլտրաձայնային մաքրիչներ): Հակաժանգային նյութերի կիրառումը կօգնի կպաշտպանի գործիքները քայքայումից, որը կարող է տեղի որպես autoclavingի հետևանք: Մինչև մանրէազատումը լվացված և չորացված գործիքները փաթեթավորելը օգնում է պաշտպանել դրանք ախտահարվելուց մանէազատող սարքից հանելուց հետո և դրանք մինչև պահարան հասցնելը:

Մանրէազատումը խորհուրդ է տրվում բոլոր ձեռքի տակ կիրառվող ատամնաբուժական գործիքների համար, բերանի խոռոչում ա’խատելիս կիրառվող պարագաների համար և կրկնակի կիրառվող իրերի համար: Կարևոր է այդ ընթացքում հետևել արտադրողի ցուցումների մաքրման, յուղման և մանրէազատման գործընթացների վերաբերյալ, որպեսզի ապահովվեն ախտահանման գործընթացի արդոյւնավետությունն ու գործիքները ծառայության ժամկետը երկարացվի: Գործիքների մեծ մասը ջերմադիմացկուն է, իսկ ինչ վերաբերում է ավելի վաղ արտադրության սարքերին, դրանք միշտ կարելի է պատել ջերմադիմացկուն նյութերով և ենթարկել ստանդարտ ջերմամշակման:

Բիոլոգիական ցուցիչներ: Բիոլոգիական ցուցիչ անվանվող թեստերի միջոցով պետք է պարբերաբար ստուգել գործիքների ախտահանման և մանրէազատման պատշաճ ընթացքն ու արդյունը հաստատելու համար: Բիոլոգիական ցոցւիչները կազմված են խիստ դիմացկուն Bacillus (Geobacillus) stearothermophilus (կիրառվում է գոլործիով աշխատող ախտահանիչ սարքերը քննելու համար) կամ Bacillus subtilis (չոր ջերմային ախտահանման համար) բակտերիալ մասնիկներ պարունակող նյութեր:

CDC-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ բոլոր ախտահանման նյութերը կիրառելուց մինչև թեստի արդյունքների հայտնի դառնալը:

Սառը ախտահանում: Բոլոր ատամնաբուժական և այլ առողջաբանական իրադրություններում հեղուկ քիմիական ախտահանիչների(օրինակ` “սառը ախտահանման”) օգտագործման ցուցումները սահմանափակ են: Ոչ ջերմակայուն գործիքների համար հնարավոր է անհրածետ լինի գործընթացը կատարել ընդհուպ մինչև տասը ժամ տևողությամբ գործիքը կազմակերպության կողմից «ախտահանիչ/մանրէազատիչ» պիտակված նոյւթի մեջ պահել: Այս եղանակող ախտահանված գործիքները անհրաժեշտ է ողողել մանէազատված ջրով, չորացնել և տեղադրել մանրէազատված պահարանում (անմիջապես չօգտագործելու դեպքում):

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ

Ուլտրաձայնային մաքրման ժամանակ օգտագործվում է ուլտրաձայն (սովորաբար սկսած 20–400 կՀց-ից) և համապատասխան մաքրող լուծույթ (երբեմն սովորական ծորակի ջուր) պարագաները մաքրելու համար: Իհարկե, կարելի է միայն ջրի կիրառությամբ և ուլտրաձայնի օգնությամբ մաքրել գործիքները, սակայն հենց տվյալ գործիքների համար նախատեսված լուծույթի ավելացումը միմիայն ավելի արդյունավետ կդարձնի արդյունքը: Այս գործընթացը տևում է միջինում երեքից վեց րոպե, սակայն կարող է երբեմն գերազանցել քսան րոպե` կախված մաքրող գորքիքից:

Ուլտրաձայնային մեթոդոին են դիմում տարբեր տեսակի մաքրման աշխատանքնրի համար, հատկապես` զարդերի, լինզաների և այլ օպտիկական մասերի, ժամացույցների, ատամնաբուժական և վիրահատական գործիքների, սարքերի, մետաաղադրամների, ձկնորսական կարթերի, պատուհանների շերտերի, երաժշտական գործիքների մաքրման պարագայում:

‘Տաք գոլորշիով մաքրումը’- ը եզրույթ է, որը սովորաբար կիրառում են լաբորատորիաներում, մինչդեռ ‘Ախտահանումը’-ը ավելի տարածված է բժշկական և դեղագործական միջավայրերում: Արդյունավետ տաք գոլորշով մաքրման ժամանակ կիրառվող նյութըը կամ ախտահանիչը պետք է պարունակի չոր հագեցած գոլորշի: