Արմատի ուղիների բուժում (էնդոդոնտիկա)

Արմատի ուղիների բուժումը(կամ Էնդոդոնտիկ ատամնաբուժությունը) ատամնաբուժական գործընթաց է, որի նպատակը ատամի կենտրոնում տեղակայված վարակի բուժումն է (ատամի արմատի ուղիների համակարգ): Սա հայտնի է նաև ‘էնդոդոնտիկա’ անվամբ:

Վարակը առաջանում է բերանի խոռոչում ապրող և ատամի մեջ անցնող բակտերիայի պատճառով: Սա կարող է հանդիսանալ հետևյալ գործընթացների արդյունք.

  • ատամի փչացում
  • պլոմբանյութի արտահոսք
  • ատամի վնասվածք տրավմայի արդյունքում, օրինակ` ընկնելուց հետո:

Ատամի կառուցվածքը

Ատամը բաղկացած է երկու մասին: Ատամի մեջ երևացող մասը կոչվում է պսակ: Արմատը ներթափանցում է ծնոտի ոսկորի մեջ, և իր դիրքում է ամրացնում ատամը:

Ատամը նաև բաղկացած է.

  • էմալ – կարծր արտաքին շերտը
  • դենթին – էմալը պահով փափուկ նյութ, որը կազմում է ատամի մեծ մասը
  • ցեմենտ – կարծր նյութ, որը պատում է արմատի մակերեսը
  • ատամնային միջուկ – ատամի մեջտեղում փափուկ հյուսվածքային նյութ

Ատամի արմատի ուղիների համակարգը բաղկացած է միջուկից և ձգվում է պսակից մինչև ատամի արմատի ծայրը: Մեկ ատամը կարող է ունենալ արմատի ավելի քան մեկ ուղի:

Վարակ

Միջուկը բաղկացած է փափուկ հյուսվածքից, որը ներառում է նյարդեր և արյունային անոթներ: Բակտերիայով վարակված լինելու դեպքում միջուկը կարող է սկսել մահանալ: Բակտերիան այնուհետև կարող է բազմանալ և տարածվել:
Բակտերիան և դրա արտադրած նյութերը վերջիվերջո կանցնեն ատամի արմատի ուղիներով դեպի այն փոքրիկ հատվածը, որտեղ մտնում են արյունատար անոթները և նյարդերը:

Այս գործնթացը կշարունակվի, քանի որ բակտերիային` ատամի արմատի ուղի ներթափանցելուն խոչընդոտող ոչինչ չկա: Սրա արդյունքում ատամի սկզբնավորման շուրջ հյուսվածքները կարմրում են և այտուցվում: Սա կարող է հանդեցնել ատամնացավի, իսկ ծայրահեղ դեպքում` կարող է այտուցվել դեմքը, ինչը ատամնաբուժության մեջ հայտնի է ատամնային թարախակույտ անվամբ:

Գործընթացը

  • Արմատի ուղիների վարակը բուժելու համար պետք է նախ հեռացնել բակտերիաները:
  • Սա հնարավոր է կատարել կամ ատամի հեռացմամբ, կամ փորձելով փրկել այն` արմատի ուղիներից բակտերիան հեռացնելու եղանակով (արմատի ուղիների բուժում):
  • Բակտերիան մաքրելուց հետո, ատամի արմատի ալիքը կպլոմբավորվի և կփակվի պլոմբանոյթւով կամ պսակով: Դեպքերի մեծամասնությունում ատամի վերջում գտնվող բորբոքված հյուսվածքն բնականոն ընթացքով առողջանում է:
  • Մինչ արմատի ուղիների բուժմանն անցնելը Ձեզ սովորաբար կառաջարկեն տեղային անզգայացում: Սա նշանակում է, որ Դուք ընթացքում ցավ չեք զգա, և գործընթան ավելի տհաճ չի լինի, քանի սովորական պլոմբավորումը:
  • Արմատի ուղիների բուժումը սովորաբար հաջող է անցնում, և ամեն 10 դեպքից 9-ում ատամը կարող է ծառայել բուժումից հետո մինչև տաս տարի շարունակ:
  • Կարևոր է պատշաճ խնամք ապահովել Ձեր ատամների համարուղիների բուժմանը հաջորդող ժամանակահատվածում:
  • Խուսափեք մինչև լրիվ ապաքինումը կոշտ սնունդ կծելուց:.

Մեծամասամբ հնարավոր է կանխարգելել առաջիկա արմատի ուղիների բուժումը հետևելով դրանց խնամքին.

  • Պահպանելով բերանի խոռոչի լավ հիգիենա
  • Չօգտագործելով չափից շատ շաքար պարունակող սնունդ
  • Ծխելը դադարեցնելը (եթե ծխում եք).