Բոտոքսի ներարկումները կարող են վերացնել միգրենը մինչև վեց ամսով

mig1

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Բոտոքսային ներարկումները արդյունավետ են միգրենի կանխարգելման համար: Միգրենը շարունակական գլխացավեր են, որոնք ուժեղ պուլսացիաներ են առաջացնում և բաբախուն ցավ, և որոնցից տառապում է Հայաստանի բնակչության մոտ 12% -ը:

«Քրոնիկ միգրենը մարդուն անգործունակ դարձնող ամենատարածված խնդիրներից մեկն է»,- ասում ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալության բժիշկ Ռասել Քեթցը լուրերի թողարկման ժամանակ: «Քրոնիկ միգրենից տառապող հիվանդները ամսվա մեջ ավելի քան 14 օր տառապում են գլծացավից: Այս հանագամանքը կարող է մեծ հետևանք ունենալ նրանց ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի վրա, ուստի կարևոր է այս մարդկանց բուժման արդյունավետ մեթոդներ առաջարկելը»:

Միգրենային գլխացավերը երբեմն անվանվում են նաև սրտխառնոցային գլխացավեր, քանի որ դրանք հաճախ ուզեկցվում են սրտխառնոցով և լույսի ու ձայնի նկատմամբ գերզգայունությամբ:

Ինչպես է բոտոքսը կիրառվում միգրենի բուժման համար

Քրոնիկ միգրենը բուժելու համար բոտոքսի ներարկումները կատարվում են գլխի և վզի շրջակայքում 12 շաբաթ ընդմիջումով, ինչը չեզոքացնում է սպառնացեղ գլխացավի ախտանիշները, -իր հայտարարության մեջ ասում է ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալությունը :

mig3ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալությունը նաև հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ միգրենից տառապող անձիք իրենց բժշկի հետ քննարկեն, թե արդյոք և որքանով է բոտոքսը հարմար իրենց դեպքում:

Allergan Inc.-ը` Բոտոքսը արտադրող ընկերությունը իր հայտարարության մեջ նշում է, որ  ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալության թույլտվությունը վերաբերում է քրոնիկ միգրենից թառապող մարդկանց և հիշեցնում է, որ դա բնորոշվում է որպես «հստակ և սաստիկ նյարդապանական խախտում, որ նկարագրվում է հիվանդների մոտ, ովքեր արդեն ունեն միգրենից տառապելու պատմություն և ունենում են ամիսը առնվազն 15 օր օրական չորսը ժամ և ավելի տևողոթւյամբ գլխացավեր»:

Ընկերության համաձայն` քրոնիկ միգրենը բուժելու համար փորձառու մասնագետը հիվանդի գլխի և վզի հատվածում կատարում է 31 բոտոքսային ներարկում:

Ըստ իրենց` Բոտոքսը ճիշտ չափաբաժնով և ճիշտ հատվածներում կիրառելու դեպքում կբերի հարատև մինչև երեք ամիս տևողությամբ արդյունավետության`կախված անհատական տվյալներից:

 

Ուսումնասիրություններ բոտոքսի վերաբերյալ

mig2

«Քրոնիկ միգրենը թուլացնող,բայց թերի ուսումնասիրված նյարդաբանական վիճակ է  , » Սքոթ Ուիթքեփ, բժիշկ, Allergan –ի գլխավոր գիտաշխատողն ասում է ընկերության հայտարարության մեջ, – «Հաճախ քրոնիկ միգրենով տառապող մարդիկ սխալմամբ իրենք իրենց մոտ ախտորոշում են գլխացավեր կամ ոչ պարբերական միգրեն և բուժվում դեղամիջոցներով, որոնք արագ, բայց ժամանակավոր թեթևացում են բերում, մինչդեռ վերջիններս կարիք ունեն հետազոտության, ախտորոշման և բուժման համապատասխան որակավորմամբ գլխացավի մասնագետի կողմից»:

Բոտոքսի բացասական հետևանքները
Ըստ ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալության տվյալների`  քրոնիկ միգրենի դեմ բոտոքսային ներարկումների միջոցով բուժում ստացած մարդկանց մոտ առաջացած ամենատարածված բացասական հետևանքները ներառում են վզի ցավերը և գլխացավերը:

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալությունը նաև  «խիստ» նախազգուշացում է տեղադրել հակամիգրենային դեղորայքի վրա, onabotulinumtoxinA, որը շրջանառվում է որպես Բոտոքս և Բոտոքս կոսմետիկա: Այս նախազգուշացման մեջ ասվում է, որ բոթուլինումի տոքսինի արդյունքը կարող է ներարկման հատվածից տարածվել դեպի մարմնի այլ մասեր` առաջացնելով  botulism-ին նման ախտանիշներ:

mig4

Այս ախտանիշները կարող են ներառել այտուցները և շնչառական խնդիրները: ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալությունը հայտնում է, որ մինչև այժմ ոչ մի հաստատված դեպք չի գրանցվել, երբ տոքսինանյութը տարածվի բոտոքսի ճիշտ քանակությամբ կիրառելու դեպքում քրոնիկ միգրեն, թևատակերի ակտիվ քրտնարտադրության, աչքերի շուրջ մկանային կծկումների դեպքում:

Դեղից կարող է նաև առաջանալ մկանային թուլություն, կրկնակի տեսողություն, ոչ հստակ տեսողություն, կախվող աչքի կոպեր,  միզապարկի աշխատանքի կառավարման կորուստ, – ասվում է Allergan-ի հայտարարության մեջ:

Բոտոքսի միևնույն բաղադրությունը 2002թ. հաստատվել է  ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալության կողմից` դեմքի խոժոռման գծերը վերացնելու համար:

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման գործակալությունը նաև տեղեկացնում է այն մասին, որ Բոտոքսը արդյունավետ չէ գլխացավերի այլ տեսակների և հազվադեպ նկատվող միգրենը բուժելու համար, երբ դրանք պատահում են 14 օրից ավելի հազվադեպ: