Wisdom teeth extraction

Իմաստության ատամի հեռացում

Իմաստության ատամը հեռացնելու համար կարող եք դիմել ստոմատոլոգիական վիրաբույժի կամ ձեր ատամնաբույժին: Գործընթացը կարելի է իրականացնել հենց մանսագետի աշխատավայրում: Կարելի է նաև վիրահատությունը կատարել հիվանդանցում, հատկապես երբ բոլոր իմաստության ատամները միանգամից եք հեռացնում կամ երբ առկա է բարդացումների հավանականություն:

Որևէ բորբոքային գործընթացի առկայության դեպքում ատամի հեռացումը կհետաձգվի մինչև այն անվտանգ չլինի: Ձեր բժիշկը ձեզ համապատասխան հակաբորբոքիչ կնշանակի, որպեսզի վարակն արագ բուժվի:

Ձեր իմաստության ատամը հեռացնելուց առաջ բժիշկը տեղային անզգայացում կկատարի` ատամի հեռացման հատվածը ցավազրկելու նպատակով: Սովորաբար կիրառվում է ընդհանուր ցավազրկում, հատկապես երբ միանգամից պետք է կատարվի առավել քան մեկ իմասստության ատամի հեռացում: Ընդհանուր անզգայացնումը ցավազրկում է ամբողջ մարմինը և ապահովում ձեր հանգիստ քունը ողջ վիրահատության ընթացքում: Ձեզ անզգայացմանը նախապատրաստլու համար վիրահատող բժիշկը  հավանաբար ցուցումներ կտա չուտել կամ չխմել վիրահատությանը նախորդող օրը`կեսգիշերից հետո:

Իմաստության ատամը հեռացնելու համար վիրաբույժը լնդի վրա ատամի  հյուսվածքի բացվածք կկատարի և կհեռացնի ատամը պատող ոսկորները: Այնուհետև նա կառանձնացնի ատամը ոսկորին միացնող հյուսվածքը և կհեռացնի ատամը: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում ատամը փշրելու` այն ավելի հարմարավետ կերպով հեռացնելու համար:

Ատամը հեռացնելուց հետո հնարավոր է կար դնելու անհրաժեշտություն լինի: Որոշ կարեր ժամանակի ընթացքում իրենք իրենց վերանում են, իսկ ոմանք հեռացնելու կարիք կլինի: Արնահոսությունը դադարեցնելու համար վերքի վրա տեղադրվում է ծալված բամբակի կտոր:

 

Ինչ ակնկալել վիրահատությունից հետո

Հաճախ վերականգնողական փուլն ընդամենը մի քանի օր է տևում: Հետևեք ձեր վիրաբույժի կամ ատամնաբույժի ցուցումներին և ընդունեք նրա նշանակած ցավազրկողները: Հետևյալ խորհուրդները կնպաստեն վերականգնողական գործընթացի արագացմանը.

  • Պարբերաբար ոչ ուժեղ կերպով սեղմեք վերքի վրա դրված բամբակի կտորը, և հաճախ փոխեք դրանք: Տեղյակ պահեք ձեր բուժող բժշին, եթե վիրահատությունից 24 ժամ անց արյունահոսությունը չի դադարել:
  • Զգուշացեք այտը կամ շուրթը, ինչպես նաև լեզուն կծելուց մինչդեռ ձեր բերանի խոռոչն անզգայացած է:
  • Ուղիղ մի պառկեք. սա կարող է երկարացնել արյունահոսությունը: Գլխի տակ մի քանի բարձ դնելով` բարձրացրեք գլխի դիրքը:
  • Այտի դրսի կողմում սառցե պարկ դրեք: Առաջին 24 ժամվա ընթացքում կարող եք այսպես անել մի քանի անգամ` ամեն անգամ 15-20 րոպե տևողությամբ: Կարող եք նաև տաք ջրով թրջոցներ դնել և սեղմումներ կատարել հաջորդ 2-3 օրերի ընթացքում:
  • Վիրահատությունից հետո հանգստացեք: Ֆիզիկական ակտիվությունը կարող է առատացնել արյունահոսությունը:
  • Կերեք փափուկ սնունդ, օրինակ` ժելե, շիլա կամ ջրիկ ապուր: Աստիճանաբար ներառեք պինդ սնունդ ձեր սննդակարգում` բուժման ընթացքին համապատասխան:
  • Առաջին մի քանի օրերի ընթացքում խորհուրդ չի տրվում ձողիկ օգտագործել: Ձողիկի միջով հեղուկ քաշելը թուլացնում է արյան մակարդը և երկարացնում բուժման գործընթացը:
  • Առաջին օրվանից հետո բերանը օրական մի քանի անգամ զգուշորեն ողողեք  տաք սոդայի լուծույթով այտուցվածությունը իջեցնելու և ցավը թեթևացնելու համար: Կարող եք ինքնուրույն աղաջրի լուծույթ պատրաստել. միջին չափսի բաժակի մեջ `  240 մլ. տաք ջրում լուծեք 1 թեյի գդալ 5 գ աղ:
  • Խորհուրդ չի տրվում վիրահատությունից հետո 24 ժամվա ընթացքում ծխել: Ներքաշման արդյունքում հնարավոր է բամբակե ներդիրը թուլանա, և սա իր հերթին կդանդաղեցնի բուժումը: Ծխելը նաև դանդաղեցնում է արյան մատակարարումը և կարող է մանրէներ և ախտոտիչներ բերել վիրահատված հատված:
  • Խուսափեք վիրահատված հատվածը լեզվով տրորելուց կամ դրան մատներով դիպչելուց:
  • Շարունակեք խոզանակով զգուշորեն մաքրել ձեր ատամներն ու լեզուն:

Եթե դրա կաիրքը լինի, ձեր ատամանբույժը կարերը կքանդի մի քանի օր անց:

 

Ինչու է դա արվում

Իմաստության ատամը հեռացվում է  առկա խնդիրը վերացնելու համար կամ դրանց պատճառով առաջիկայում սպառնացող պրոբլեմները կանխարգելելու համար: Իմաստության ատամի հետ կապված խնդիրներից են.

  • Ննարավոր է, որ Ձեր կզակը  բավականին մեծ չէ ատամները տեղավորելու համար, և դրանք կարող են անշարժ մնալ, դուրս չգալ և չկարողանան ճեղքել լնդերը:
  • Ձեր իմաստության ատամը կարող է կիսով չափ ճեղքել լինդը ` առաջացնելով լնդերի հյուսվածքի խախտում , որ կաճի դրանց վրա, կպատի դրանք:  Սնունդը և մանրէները կարող են կպչել այդ հատվածին` այտուցելով լինդը և ցավ պատճառելով: Դրանք վարակի ախտանշաններ են:
  • Ներաճած ատամները կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջացնել, ինչպիսին են վարակները, մյուս ատամներին կամ ոսկորներին վնասելը, կամ  ջրագոյացումը:
  • Մեկ կամ մի քանի իմաստության ատամ կարող են դուրս գալ ոչ նորմալ դիրքերով` ատամի վերին մասը դեպի առաջ, հետ, կամ կողքեր ուղղված:

Որքանով է դա արդյունավետ

Իմաստության ատամի հեռացումը սովորաբար արդյունավետ է հետևյալ խնդիրները հաղթահարելու համար.

  • Հետևի շարքի ատամների չափից շատ քանակ:
  • Ծննոտում իմաստության ատամի անշարժեցում և երբեք լինդը չճեղքելու ու դուրս չգալու հանգամանք:
  • Կարմիր, այտուցված և ցավացող լնդեր, ինչի պատճառը կողքի ` իմաստության ատամի մասնակիորեն ճեղքած հատվածում մաշկի տրորման փառն է:
  • Լնդերի հիվանդություններ և կարիես իմաստության ատամների վրա և ծնոտին` իմաստության ատամի մերձակայքում, որը մաքրելը ավելի դժվար կարող է լինել, քան մյուս ատամներինը:

Ռիսկերը

Իմաստության ատամի հեռացումից հետո, կարող եք նկատել հետևյալը.

  • Ցավ կամ այտուցվածություն լնդերի  կամ հեռացված ատամի խոռոչի հատվածում :
  • 24 ժամից հետո չդադարող արյունահոսություն:
  • Ցավ և դժվարություններ (trismus) ծնոտը բացելիս:
  • Երկար ապաքինվող լնդեր:
    • Առկա ատամնային աշխատանքի, օրինակ` կամուրջների և պսակների, կամ հարևան ատամների արմատներին վնասվածքներ:
    • Չոր խոռոչ անվանվող ցավոտ բորբոքում, որը առաջանում է պաշտպանիչ արյան մակարդի` շատ վաղ վերանալու պարագայում:
    • Տեղային անզգայացումից հետո բերանի և շուրթերի թմրոց` ծնոտում նյարդերի բորբոքման կամ վնասվածքի պատճառով:
    • Հազվադեպ հանդիպող կողմնակի արդյունքեր, ինչպիսիք են.
      • Չվերացով թմրեցում բերանի և շուրթերի հատվածում:
      • Ծնոտի կոտրվածք, երբ ատամը չափազանց ամուր է կպած ծնոտի ոսկորին:
      • Դեպի սինուսային խոռոչի բացվածք, երբ հեռացվող իմաստության ատամը տեղակայված է վերին ծնոտում:

Ատամնային վիրահատությունները կարող են պատճառ հանդիսանալ բերանի խոռոչից արյան համակարգ բակտերիաների ներթափանցման և մարմնի այլ հատվածներում վարակների առաջացման համար: Վարակների դեմ դժվարությամբ ընդդիմացող հիվանդներին խորհուրդ է տրվում ատամնային վիրահատությունից առաջ կամ հետո հակաբիոտիկ դեղամիջոցներ ընդունել: Այդ մարդկանց թվին են պատկանում նաև սրտի արհեստական  փականներով կամ սրտի բնածին արատներով մարդիկ:

Հեռացման գործընթացում գրեթե միշտ կիրառվում է անզգայացում (ընդհանուր կամ տեղային): Բոլոր վիրահատությունները, այդ թվում` բերանի խոռոչի, որոնք կիրառում են ընդհանուր անզգայացում ունեն տարբեր այլ բարդացումների և/կամ մահվան փոքր վտանգ: