Վեներներ (ճենապակյա վեներներ)

Ատամնային վեներները (որոնք երբեմն հայտնի են նաև որպես ճենապակյա վեներներ կամ ատամնային ճենապակյա լամինատներ) տարածում են գտել Հոլիվուդյան ժպիտ անվամբ և վաֆլու պես բարակ պատյաններ են, որոնք պատրաստվում են անհատական չափսերով և բնական ատամի արտաքին տեսք ունեն:Սրանք պատում են ատամի վերն շերտը` Ձեզ տալով ավելի գեղեցիկ ժպիտ: Այս պատյանները ամրանում են ատամի առջևից` փոխելով ատամի գույնը, ձևը, չափսը և երկարությունը:

Ատամնային վեներային ծածկը կարող է պատրաստված լինել ճենապակուց կամ ռեզինե բաղադրիչ նյութից, ընդ որում` առաջիններն ավելի դիմակայուն են բծերի հանդեպ և ավելի շատ են նմանվում բնական ատամների փայլին: Մինչդեռ ռեզինե վեներները ավելի բարակ են և դրանք տեղադրելու համար ատամի ավելի բարակ վերին շերտ հեռացնելու կարիք է լինում: Նյութի ընտրության հարցը քննարկեք Ձեր ատամնաբույժի հետ:

 

ՑԻՐԿՈՆԵ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՊՍԱԿՆԵՐ:

Ի՞նչ է ցիրկոնը

Ցիրկոնիումը (ZrSiO4 ) պատկանում է սիլիկատների հանքային խմբին և բացահայտվել է գերմանացի քիմիկոս Մ.Հ. Քլափրոտի կողմից 1789 թ:

Ցիրկոնիումի երկօքսիդը (ZrO2 ) բնության մեջ հանդիպող ցիրկոնիում նյութի բնական միացություն է: Այն ատամնաբուժության մեջ կիրառվում է արդեն տասնհինգ տարուց ավելի: Ցիրկոնը մասնակիորեն ստաբիլացվում է իտրիումի և հարստացվում` ալյումինիումի օգնությամբ: Այս բաղադրիչների օգնությամբ է, որ նյութը ստանում է ցանկալի առաձգականության հատկանիշը:

Ցիրկոնը արդյունաբերական նպատակներով կիրառվում է 40 տարուց ավելի: Այն աչքի է ընկնում բացառիկ ամրությամբ և բացարձակ բիո-համատեղելիությամբ: Այս պատճառով այլ լայն կիրառություն ունի ականջի, մատների և կողոսկրերի վիրահատության ժամանակ: Ատամնաբուժության մեջ դրանք օգտագործվում են ցիրկոնից հենակներ, պսակներ, կամուրջներ և իմպանտներ պատրաստելու համար: Նյութի բնական սպիտակ հիմքը թույլ է տալիս դրան անհրաժեշտ երանգ հաղորդել: Ցիրկոնիումի բիո-տեխնիկական հատկանիշների շնորհիվ հնարավոր է լինում ստանալ բարձրորակ պսակներ, կամուրջներ, իմպլանտներ, որոնք երաշխավորում են և հիասքանչ բիո-համատեղելիություն, և էսթետիկ արտաքին տեսք: